Կրեմլը մտադիր է Ղրիմը մշակութային կենտրոն դարձնել

18:39 • 05.08.18

Ռուսաստանի ամենահեղինակավոր պատկերասրահներում ցուցադրվող գլուխգործոցներից վեցը կտեղափոխվեն բռնակցված Ղրիմ թերակղզի, որտեղ կցուցադրվեն նոր կառուցվելիք մշակութային կենտրոնում, հայտնում է Reuters-ը:

Գործակալությունը մանրամասնում է, որ համապատասխան նախագիծն արդեն ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագծի շրջանակում ենթադրվում է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում օպերայի և բալետի թատրոն, թանգարան, կինոթատրոն, պարի դպրոց կառուցել:

Նշվում է, որ նոր մշակութային կենտրոնի ստեղծման աշխատանքներում ներգրավված են Էրմիտաժի, Տրետյակովյան պատկերասրահները:

Նոր նախագծի նպատակն է Սևաստոպոլը մշակութային մայրաքաղաքի վերածելը:

Հիշեցնենք, որ ՌԴ Ղրիմը բռնակցել է 2014թ.:

Կրեմլը մտադիր է Ղրիմը մշակութային կենտրոն դարձնել