Մոցարտ լսելը նվազեցնում է երեխաների մոտ էպիլեպտիկ նոպաների հաճախականությունը. հետազոտություն
Բոլոր ժամանակների ամենահանճարեղ կոմպոզիտորներից մեկի՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած երաժշտությունը լսելն օգնում է զգալի նվազեցնել երեխաների մոտ էպիլեպտիկ նոպաների հաճախականությունը:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Էդինբուրգի թագավորական հոսպիտալի գիտական թիմի վերջին հետազոտության ադյունքներին:
Մասնագետները պարզել են, որ էպիլեպսիայով հիվանդ 2-18 տարեկան երեխաների ուղեղում Մոցարտի երաժշտությունը լսելու ժամանակ նկատվում է էպիլեպտիկ ակտիվության նվազում:
Գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 45 երեխա, որոնք 5 րոպե շարունակ լսել են Մոցարտի դասական երաժշտությունը: Այդ ընթացքում մասնագետները չափել են նրանց ուղեղի էլեկտրական ակտիվությունը:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ այս երաժշտությունը կարող է շատ արդյունավետ հակաէպիլեպտիկ թերապիա լինել այն երեխաների համար, որոնց պարագայում համապատասխան դեղորայքն այդքան էլ արդյունավետ չէ:










