ԱՄՆ-ում ուսուցիչները կերպարանափոխել են դպրոցը՝ վերածելով այն Հոգվարթսի (լուսանկարներ, տեսանյութ)

22:33 • 06.08.18

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի դպրոցներից մեկի ուսուցիչները որոշել են յուրահատուկ անակնկալ մատուցել իրենց աշակերտներին. նրանք կերպարանափոխել են դպրոցը՝ վերածելով այն Հարի Փոթերի մասին գրքերի ու ֆիլմերի դպրոցի՝ Հոգվարթսի:

Ինչպես նշում է Bored Panda-ն, անցած տարի երկու ուսուցիչ սկսել են կերպարանափոխել դպրոցի դասասենյակները, իսկ վերջերս նրանք որոշել են անել ավելին և փոխել նաև միջանցքների տեսքը:

Նախաձեռնության հեղինակներից մեկի խոսքով՝ իրենք օգնության համար դիմել են տեղացի նկարչին, որը և նկարազարդել է դպրոցի ներսի պատերը:

Բացի դրանից, ուսուցիչներն աշխատանքի մեջ ներգրավել են նաև դպրոցականներին, որոնք նույնպես մասնակցել են նախագծի իրականացմանը:

«Մենք աշխատել ենք մատչելի նյութերով և նվիրաբերված իրերով: Չգիտեմ՝ ինչքան ժամանակ ենք ծախսել մեր գաղափարն ի կատար ածելու համար, սակայն ի վերջո ամեն ինչ մեր պատկերացրած ձևով է ստացվել», - պատմել է ուսուցիչներից մեկը:

ԱՄՆ-ում ուսուցիչները կերպարանափոխել են դպրոցը՝ վերածելով այն Հոգվարթսի (լուսանկարներ, տեսանյութ)