Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան է հայտնաբերվել

02:37 • 06.08.18

Եգիպտական Լուքսոր քաղաքում ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ գետնի տակ Սֆինքսի նոր արձան է հայտնաբերվել: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է նահանգի պատմական հուշարձանների գործերով վարչության ղեկավար Մուհամեդ Աբդել Ազիզը:

Նրա խոսքով՝ արձանը նման է Գիզայի մեծ Սֆինքսին և ունի առյուծի մարմին և մարդկային դեմք:

Մասնագետները դեռ չեն շտապում դուրս բերել հուշարձանը, որպեսզի չվնասեն այն կլիմայական պայմանների կտրուկ փոփոխության հետևանքով:

Համարվում է, որ Գիզայի մեծ Սֆինքսը կառուցվել է Քեֆրեն փարավոնի հրամայով, իսկ արձանի դեմքը նմանեցված է փարավոնի դեմքին: Ամբողջական կրաքարե ժայռից կերտված այս արձանը մինչ օրս համարվում է խոշորագույնն աշխարհում:

Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան է հայտնաբերվել