Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ տեսանյութը 2 ժամից էլ քիչ ժամանակում 1 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)

12:30 • 06.08.18

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն իր սիրելիի` բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ այցելել է  Fenway մարզադաշտ՝ Red Sox բեյսբոլային թիմի խաղը դիտելու։ Երգչուհին սելֆի-տեսանյութ է նկարահանել ու հրապարակել սոցցանցի իր էջում, որը երկու ժամից էլ քիչ ժամանակում 1 մլն դիտում է ունեցել։


Տեսանյութում Լոպեսը երգում է Sweet Caroline երգը։ 


Տեսանյութին կից աստղը գրել է, որ իր ծնողները երգել են իր համար այս երգը մանուկ ժամանակ՝ «Քաղցրիկ Քերոլայնը» փոխարինելով «Քաղցրիկ Ջենիֆեր»-ով։ 


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ տեսանյութը 2 ժամից էլ քիչ ժամանակում 1 մլն դիտում է ունեցել (տեսանյութ)