Ամերիկացի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը հայտնել է իր կարիերայի ավարտի մասին
Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը հայտնել է, որ ինքը մտադիր է այլևս չնկարահանվել ֆիլմերում: Այս մասին հաղորդում է Entertainment Weekly-ն:
«Երբեք մի՛ ասա երբեք, սակայն ես բավական լրջորեն որոշել եմ, որ դերասանության առումով սա ինձ համար ավարտ է», - ասել է 81-ամյա դերասանը:
Ռեդֆորդի խոսքով՝ ինքը կցանկանար հեռանալ դրական նոտայով ու մտադիր է «շարժվել առաջ» դեպի թոշակ:
Ընդ որում, Ռեդֆորդը չի բացառել, որ ինքը կարող է մասնակցել որևէ նախագծի՝ որպես ռեժիսոր:
«Տեսնենք», - ասել է նա:
Ռոբերտ Ռեդֆորդը սկսել է աշխատել կինոյի ոլորտում 21 տարեկանում: Իր 60-ամյա կարիերայի ընթացում նա նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Բուտչ Կեսիդին և Սանդենս Քիդը», «Մեծն Գեթսբին» և այլն: 1981 թվականին նա արժանացել է Օսկար մրցանակի՝ որպես «Սովորական մարդիկ» ֆիլմի ռեժիսոր:










