Մարգո Ռոբին հրապարակել է դերասանուհի Շերոն Թեյթի կերպարով առաջին լուսանկարը (լուսանկար)
Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին Instagram-ի իր էջում հրապարակել է առաջին լուսանկարն ամերիկացի դերասանուհի և մոդել Շերոն Թեյթի կերպարով, որի դերը նա կկատարի Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում:
Լուսանկարում 28-ամյա Ռոբին բարձր օձիքով սև վերնաշապիկ, սպիտակ կարճ կիսաշրջազգեստ ու սպիտակ երկարաճիտ կոշիկ է կրում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ռոբիի մասնակցությունը ֆիլմում հաստատվել էր մայիսին: Դերասանուհու խոսքով՝ Տարանտինոյի հետ աշխատելն իր հին երազանքներից մեկն է:
Հայտնի է, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1969թ. Լոս Անջելեսում կատարվող սարսափելի սպանությունների ֆոնին, երբ քաղաքն ահաբեկում էր Չարլզ Մենսոնի «Ընտանիք» աղանդը: Դրանում ներկայացվելու են 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Չարլզ Մենսոնի հետևորդների իրականացրած սպանությունները:
Քառասուներեքամյա Դի Կապրիոն մարմնավորում է Ռիք Դալթոնին, իսկ 54-ամյա Բրեդ Փիթը՝ Քլիֆ Բութին:
Ֆիլմում նկարահանվող աստղային կազմում ընդգրկվել են նաև Քուրտ Ռասելը, Ալ Պաչինոն, Թիմ Ռոթը և ուրիշներ: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. օգոստոսի 9-ին՝ Մենսոնի հետևորդների կողմից սպանված դերասանուհի Շերոն Թեյթի մահվան 50-րդ տարելիցի օրը:
Մարգո Ռոբի

Շերոն Թեյթ












