Հայտնի դերասանուհիներն իրենց առաջին ֆիլմերում և այժմ (լուսանկարներ)
Հին ֆիլմեր դիտելը և վերադիտելը հաճելի զբաղմունք է, մանավանդ՝ կինոսիրահարների համար: Կարելի է տեղափոխվել անցյալ և կրկին վայելել տարիներ և նույնիսկ տասնամյակներ առաջ նկարահանված ֆիլմերը:
Որոշ ֆիլմերում կարելի է տեսնել հայտնի դերասանների, որոնք երկրորդական, անգամ՝ գլխավոր դերեր են կատարել, սակայն նրանք այնքան երիտասարդ են, որ ոչ միշտ է հաջողվում ճանաչել նրանց:
Այսպես, երբեմն մենք իմանում ենք հին ֆիլմերում հայտնի դերասանների մասնակցության մասին միայն վերջում՝ տիտրերը կարդալիս, ինչը և դառնում է ֆիլմի գլխավոր անակնկալներից մեկը:
AdMe.ru-ն կիսվել է հին ֆիլմերից կադրերով, որոնցում այնքան էլ հեշտ չէ ճանաչել մեր սիրելի դերասանուհիներին, և համեմատության համար ցույց տվել նրանց թարմ լուսանկարները.
Ումա Թուրմանը «Johnny Be Good» ֆիլմում (1988) և 2017 թվականին

Միշել Պֆայֆերը «Հոլիվուդյան ասպետներ» ֆիլմում (1980) և «Տրայբեկա» կինոփառատոնին, 2018թ.

Էլիզաբեթ Հերլին «Արիա» ֆիլմում (1987) և «Թագավորական ընտանիքի անդամները» հեռուստասերիալում, 2018թ.

Վայնոնա Ռայդերը «Լուկաս» ֆիլմում (1986) և Կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության ժամանակ, 2018թ.

Վանեսա Պարադին «Սպիտակ հարսանիք» ֆիլմում (1989) և Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, 2018թ.

Քրիստեն Սթյուարտը «Ֆլինտսթոունները Ռոք Վեգասում» (2002) և «Անձնական գնորդ» ֆիլմերում (2016)

Լինա Հիդին «Ջրի մոտ» ֆիլմում (1992) և «Գահերի խաղը» հեռուստասերիալում (2016)











