Ելենա Ստեպանենկոն պահանջում է Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ ունեցվածքի 80%-ը

14:39 • 07.08.18

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանում կայացել է հայտնի հումորիստներ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը կիսելու գործով առաջին դատական նիստը, որին նրանք ներկա չեն եղել:

Ինչպես նշում է kp.ru-ն, աստղային զույգի համատեղ անշարժ գույքը գնահատվել է մոտ 1 միլիարդ ռուբլի:

Հումորիստների շահերը պաշտպանողների խոսքերով՝ Պետրոսյանը պատրաստ է իրենց համատեղ հարստությունը հավասար կիսել, սակայն Ստեպանենկոյին դա չի բավարարում, ու նա հավակնում է դատարանի միջոցով ստանալ ունեցվածքի 80%-ը:

Պետրոսյանի փաստաբանը մանրամասնել է, որ զույգը, պաշտոնապես ամուսնալուծված չլինելով հանդերձ, վերջին 15 տարվա ընթացքում միասին չի ապրում և որ տվյալ մեկ միլիարդ ռուբլու անշարժ գույքը ձեռք է բերվել այն տարիներին, երբ նրանք այլևս միասին չէին:

Փաստաբանի խոսքով, երբ Պետրոսյանն իրեն դիմել է՝ խնդրել է Ստեպանենկոյի հարցում որևէ խորամանկ քայլի չդիմել, ամեն ինչ անել պարզ, որպեսզի իրենք հետագայում ստեղծագործական ոլորտում կարողանան միասին աշխատել:

«Մեր նպատակն է ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով ու առանց աղմուկի, բայց Ստեպանենկոյի շրջապատում կան մարդիկ, որոնք վստահեցնում են, որ կարող են Պետրոսյանից ամեն ինչ խլել, և նա նրանց հավատում է»,-նշել է փաստաբանը:

Աղբյուրը նշում է, որ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են 30 տարի, ու այս ընթացքում նրանք ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:

Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից:
 

Ելենա Ստեպանենկոն պահանջում է Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ ունեցվածքի 80%-ը