Մոսկվայի բարերից մեկում ծեծել են «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսին
Մոսկվայի բարերից մեկում ծեծի են ենթարկել ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերիին, որը հանրահայտ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարն է:
Ինչպես հայտնում է news.rambler.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա փողոցում՝ Voice կարաոկե բարում, որտեղ նա ժամանակ էր անցկացնում եղբոր հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆրանսիացի հյուրերը վիճել են հաստատության մեկ այլ այցելուի հետ, որն ապտակել է Նասերիին: Այնուհետև դերասանն անձամբ դիմել է բժիշկներին, ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 5-ին: Նասերին հիվանդանոցից դուրս է գրվել հենց նույն օրը:
Ոստիկանությունը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ:










