«Իմ ու փոքրիկներիս կյանքը վտանգված էր». Բեյոնսեն պատմել է ծանր հղիության և այդ ընթացքում 100 կգ քաշ ունենալու մասին (լուսանկարներ)

08:53 • 08.08.18

Արևմտյան շոու բիզնեսի ամենավառ աստղերից մեկը՝ երգչուհի Բեյոնսեն, Vogue ամսագրի սեպտեմբերյան համարում խոսել է խիստ անձնական թեմաների շուրջ՝ այդ թվում նաև երկվորյակներով հղիանալու, ծանր հղիություն տանելու, չնախատեսված կեսարյան հատման, մինչև 100 կգ քաշ հավաքելու, հետծննդաբերական մարմինը սիրելու և ընդունելու մասին:

36-ամյա երգչուհին պատմել է, որ 2017թ. երկվորյակներ Ռումիով ու Սըրով հղի լինելու վերջին ամսում ինքն անկողնում է անցկացրել, ինչից հետո աստղին չնախատեսված կեսարյան հատում են արել:

«Իմ ու փոքրիկներիս կյանքը վտանգված էր, ուստի՝ բժիշկները որոշեցին արտահերթ կարգով կեսարյան հատում անել»,- նշել է երգչուհին՝ մանրամասնելով, որ նորածինները մի քանի շաբաթ անցկացրել են ինտենսիվ թերապիայի բաժնում:

«Այդ ընթացքում մեծ էր ամուսնուս աջակցությունը: Նա իսկական մարտիկ էր ու ամեն ձևով աջակցում էր ինձ: Ես հպարտանում եմ նրանով»,- ասել է երգչուհին:

Այնուհետև նա խոսել է հետծննդաբերական մարմնի մասին՝ ընդգծելով, որ ի տարբերություն առաջնեկի՝ Բլյու Այվիի, երկվորյակների ծնվելուց հետո ինքը սկսել է սիրել թմբլիկացած մարմինը:

«Կինը պետք է սիրի ու ընդունի իրեն այնպիսին, ինչպիսին որ կա: Ես այդպես եմ վարվում: Նիհարելու գործընթացն էլ սկսել եմ շատ ուշ ու դանդաղ: Առայժմ ինձ դուր է գալիս թմբլիկ լինելը»,-խոստովանել է Բեյոնսեն՝ հավելելով, որ հղիության ժամանակ ինքը կշռում էր 100 կգ:

 

 

Beyonce laid bare: Beyonce talks about her pregnancies, her relationship with Jay Z and her ancestry in a personal essay for the September issue of Vogue unveiled Monday

 The real deal: The singer 'stripped away wigs and hair extensions' for this shoot to encourage her fans to 'appreciate the beauty in their natural bodies'

Life after three child: The star spoke candidly about how her body has changed and said she's now embracing her 'FUPA' - 'fat upper pubic area'  

Discovering her heritage: Beyonce, seen here in another Vogue image, also revealed she is descended from a slave owner who married his slave 

Calling the shots: Beyonce is the star of the prestigious September issue of Vogue and she had total editorial control 

Hot topics, according to Beyonce: She also chose to include an article advocating for models to be over 18

Moving on from infidelity: The 36-year-old, seen here on holiday with Jay Z earlier this year, touched on her decision to hold onto their marriage despite him being unfaithful 

«Իմ ու փոքրիկներիս կյանքը վտանգված էր». Բեյոնսեն պատմել է ծանր հղիության և այդ ընթացքում 100 կգ քաշ ունենալու մասին (լուսանկարներ)