Ջոլին մեղադրել է Փիթին ալիմենտներ չվճարելու համար

04:40 • 08.08.18

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դիմել է դատարան՝ մեղադրելով նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին բավականաչափ ալիմենտներ չվճարելու համար, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

«Փիթը պարտավոր է ալիմենտներ վճարել: Այսօրվա դրությամբ՝ բաժանման պահից ի վեր նա չի վճարել ոչ մի զգալի գումար»,- ավում է Ջոլիի փաստաբանի՝ Սամանտա Բլեյ Դեջինի հայտարարության մեջ:

Լոս Անջելեսի գերագույն դատարան ներկայացված հայցում չի նշվում, թե ինչ գումար է ակնկալում ստանալ դերասանուհին, սակայն նա մտադիր է դատական կարգադրություն ստանալ Փիթի կողմից ալիմենտների վճարման համար:

Այնուամենայնիվ՝ Փիթին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ «Բրեդը կատարել է իր պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել 2016-ի սեպտեմբերին: