Գանգուղեղային վնասվածք՝ բարձրախոսի համար. «Տաքսի» ֆիլմաշարի աստղը մեկնաբանել է մոսկովյան ակումբում իր մասնակցությամբ կռիվը (լուսանկար)
Ֆրանսիացի հայտնի դերասան Սամի Նասերին, որը հանրահայտ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատարն է, մեկնաբանել է մոսկովյան կարաոկե բարերից մեկում իր մասնակցությամբ կռիվը:
Նա իր ինստագրամյան էջում պատմել է, որ իրեն արդեն լավ է զգում միջադեպից հետո:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Տվերսկայա փողոցում՝ Voice կարաոկե բարում, որտեղ նա ժամանակ էր անցկացնում եղբոր հետ: Նասերին պատմել է, որ բարում իրենց հետ է եղել նաև հայտնի ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆրանսիացի հյուրերը վիճել են հաստատության մեկ այլ այցելուի հետ, որն ապտակել է Նասերիին: Այնուհետև դերասանն անձամբ դիմել է բժիշկներին, ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Նշվում է, որ կռվին մասնակցել են Բելառուսից ժամանած մարդիկ: Հայտնի է, որ Նասերին ու մեկ այլ այցելու կռվել են բարձրախոսի համար, ինչի հետևանքով դերասանը գանգուղեղային վնասվածք է ստացել:










