Մոսկվայում ծեծից հետո «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսը կարող է կիսով չափ կուրանալ

13:27 • 09.08.18

Ֆրանսիական «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերակատար Սամի Նասերին մոսկովյան կարաոկե բարերից մեկում տեղի ունեցած կռվից հետո կարող է կորցնել մի աչքի տեսողությունը, գրում է life.ru-ն՝ հիշեցնելով, որ կռիվը տեղի է ունեցել դերասանի ու հաստատության մեկ այլ հաճախորդի միջև՝ կարաոկեի բարձրախոսի պատճառով:

Հայտնի է, որ ծեծից հետո Նասերին դիմել էր հիվանդանոց, որտեղ բժիշկները փոխարինել են նրա մի աչքի ակնաբյուրեղը, ինչը, սակայն, կարող է ցանկալի արդյունք չտալ: Դրա հետևանքով Նասերիի տվյալ աչքը կարող է չտեսնել:

Հայտնի է, որ վիրահատությունը տևել է 10 ժամ:

Նասերին մանրամասնել էր, որ մոտ երկու ամիս առաջ նրա մոտ խնդիր էր առաջացել նույն աչքի հետ, ու շատ վատ է, որ կռվի հետևանքով հարված է ստացել կրկին այդ աչքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ծեծվելու պատճառով Նասերիի դեմքն ուռել է, կապտուկներով պատվել, ինչի հետևանքով նա չի կարողացել նոր ֆիլմում նկարահանվելու պայմանագիր կնքել:

Դերասանը մանրամասնել է, որ կռիվը տեղի է ունեցել բելառուսների հետ: Նասերիի խոսքով՝ տղամարդիկ ծանոթ են եղել հաստատության տնօրինության հետ: Նրանք առանց հերթի 20 երգ են երգել ու առաջինն են սկսել հրահրել իրեն:

Մոսկվայում ծեծից հետո «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր հերոսը կարող է կիսով չափ կուրանալ