Բրեդ Փիթը պատասխանել է Անջելինա Ջոլիի՝ երեխաների համար քիչ ալիմենտ վճարելու բողոքին
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պատասխանել է նախկին կնոջ՝ դերասանուհի Անջելինա Ջոլիի`իրենց վեց երեխաների համար վճարվող ալիմենտների վերաբերյալ բողոքին, որը նա ներկայացրել էր փաստաբանի միջոցով:
Ինչպես նշում է CNN-ը, Փիթը փաստաբան Լանս Շպիգելի միջոցով հայտարարել է, որ նախկին կնոջն արդեն վճարել է 9 մլն դոլարից ավելի գումար: Դերասանը, մասնավորապես, 8 մլն դոլար է տվել նախկին կնոջը, որպեսզի նա գնի այն տունը, որտեղ ներկայում ապրում է երեխաների հետ:
Բացի այդ, Փիթը 1.3 մլն դոլար է ծախսել Ջոլիի ու երեխաների հաշիվների վճարման համար:
Ավելի վաղ հոլիվուդյան դերասանուհին հայտարարել էր, որ Փիթը 2016թ. տեղի ունեցած իրենց բաժանումից հետո երեխաների խնամքի համար աննշան ալիմենտներ է վճարում:











