68-ամյա Ռիչարդ Գիրը երկրորդ անգամ հայր կդառնա
Վաթսունութամյա ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը կրկին հայր կդառնա. ABC.es-ի հաղորդմամբ՝ նրա 35-ամյա կին Ալեխանդրա Սիլվան երեխայի է սպասում:
Նշվում է, որ դերասանի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը: Նաև անհայտ է երեխայի սեռն ու ծնվելու ենթադրյալ ամսաթիվը:
Հայտնի է, որ սա կլինի Ռիչարդ Գիրի երկրորդ երեխան. նա 18-ամյա որդի ունի դերասանուհի Քերի Լոուելից:
Ալեխանդրա Սիլվայի համար սա նույնպես կլինի երկրորդ երեխան. նա հինգ տարեկան որդի ունի իր նախորդ հարաբերություններից:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռիչարդ Գիրը վերջին 30 տարում առաջին անգամ կնկարահանվի հեռուստասերիալում: BBC-ի «Մայր, հայր, որդի» (MotherFatherSon) հեռուստասերիալում Ռիչարդ Գիրի հերոսն ամերիկացի մեդիամագնատ է, որն անցնում է կործանված ամուսնության հետևանքների միջով և փորձում օգնել Մեծ Բրիտանիայում բնակվող իր 30-ամյա որդուն, որը տառապում է ընկճախտից:











