Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի հանգիստն Իտալիայում՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)

16:19 • 09.08.18

Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա 43-ամյա սիրեցյալ Ալեքս Ռոդրիգեսը հանգստի են մեկնել իտալական Կապրի կղզի: Զույգը կիսվել է հանգիստը ներկայացնող լուսանկարներով, որոնք հրապարակել է Tatler-ը:

Նշվում է, որ երկուշաբթի 49-ամյա Լոպեսի և Ռոդրիգեսի անձնական ինքնաթիռը վայրէջք է կատարել Նեապոլի օդանավակայանում, որտեղից նրանք մեկնել են ծովափ: Այնտեղ զույգը զբոսանավ է վարձել և հիացել Իտալիայի բնությամբ ու լողափերով:

Բացի այդ, սիրահարները գնումներ են արել խանութներից և բանջարեղենի շուկայից, արևայրուք ընդունել, ռեստորաններ այցելել ու զբոսնել: Ռեստորաններից մեկում Լոպեսը նույնիսկ անսպասելիորեն ելույթ է ունեցել հաստատության այցելուների առաջ՝ հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում:

Հատկանշական է, որ նույնիսկ արձակուրդի ժամանակ երգչուհին հետևում է իր կազմվածքին. նա ամեն օր մարզանքներ է անում, երբեմն նույնիսկ՝ զբոսանավի տախտակամածի վրա:

 

 

 

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի հանգիստն Իտալիայում՝ ֆոտոշարքով (լուսանկարներ, տեսանյութ)