Կոնստանտին Մելաձեին արգելվել է մինչև 2020թ. մուտք գործել ԵՄ

13:47 • 09.08.18

Հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեին կանգնեցրել են Ուկրաինայի տարածքից Եվրոպական Միություն մուտք գործելու փորձի ժամանակ:

Ինչպես նշում է lenta.ru-ն՝ Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունում աղբյուրի հղումով, կոմպոզիտորին կանգնեցրել են հունգարացի սահմանապահները:

Մելաձեն ցանկանում էր «Լուժնիկի-Բերեգշուրան» անցակետով մեքենայով մուտք գործել ԵՄ:

Հունգարիայի սահմանապահ ծառայության աշխատակիցները Մելաձեից վերցրել են արտասահմանյան անձնագիրը՝ կասկածելով, որ նա կարող էր կեղծած լինել կնիքը:

Միջադեպի հետևանքով կոմպոզիտորին արգելվել է մինչև 2020թ. մուտք գործել ԵՄ:

Կոնստանտին Մելաձեին արգելվել է մինչև 2020թ. մուտք գործել ԵՄ