Լոս Անջելեսի դատախազությունը սկսել է Սթիվեն Սիգալի դեմ ներկայացված մեղադրանքների քննությունը

06:59 • 10.08.18

Լոս Անջելեսի դատախազությունը սկսել է սեռակա ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների քննությունը, որոնք ներկայացվել էին հայտնի հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալի դեմ, հաղորդում է Deadline պորտալը:

«Երեկ (օգոստոսի 8-ին) Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը մեզ է փոխանցել սեռական ոտնձգությունների վերաբերյալ գործը, որն առընչվում է Սթիվեն Սիգալին: Մենք կշարունակենք քննել այն»,- հայտարարել են դատախազությունում:

Ընդ որում՝ նշվում է, որ Սիգալից բացի ոստիկանական դոսյեի մեջ նշված են նաև դերասան Էնթոնի Անդերսոնի և հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի անունները:

Նշենք, որ վերջին ամիսներին հայտնի հոլիվուդյան դերասանին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել ավելի քան 10 կին:

Լոս Անջելեսի դատախազությունը սկսել է Սթիվեն Սիգալի դեմ ներկայացված մեղադրանքների քննությունը