Դի Կապրիոն երիտասարդ ընկերուհու հետ իր հանգիստն է վայելում Ֆրանսիայի ափերի մոտ (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենացանկալի փեսացուներից մեկը, աստղային սրտակեր Լեոնարդո դի Կապրիոն տևական ժամանակ հանդիպում է 21-ամյա մոդել Կամիլա Մորոնեի հետ, որի գեղեցկության մասին գրում են բազմաթիվ լրատվամիջոցներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 43-ամյա Դի Կապրիոն ու նրա սիրելին հանգստանում են Ֆրանսիայի ափերի մոտ, որտեղից Մորոնեն իր գեղեցկությունն ու սեքսուալությունն ի ցույց դնող նոր լուսանկարներ է հրապարակել:
Զույգը միասին է 2017թ. դեկտեմբերից: Թեև Դի Կապրիոն խիստ գաղտնապահ է իր անձնական կյանքին վերաբերող հարցերում, սակայն քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ այս անգամ ամեն ինչ լուրջ է:
Դերասանի ընտրյալը հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոյի խորթ դուստրն է:















