Իսպանիայում 17-րդ դարի արձան են պղծել (լուսանկարներ)

16:28 • 11.08.18

Իսպանիայի ոստիկանությունը որոնում է Kiss ռոք խմբի երկրպագուին, որը Գալիսիա ինքնավար համայնքի Սանտյագո դե Կոմպոստելայի մայր տաճարում կատվի դեմք է նկարել 17-րդ դարի արձանի վրա: Այս մասին հայտնում է The Local-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ օգոստոսի 6-ի առավոտյան ուխտավորները տաճար են եկել ու տեսել արձանի դեմքի վրա կապույտ ներկով նկարած կատվի աչքերը, քիթը և բեղերը, իսկ արձանի ներքևի հատվածում գրված էր Kiss բառը: Ենթադրվում է, որ արձանի վրա արված «դիմահարդարումը» կրկնում է խմբի թմբկահար Էրիկ Սինգերի բեմական դիմահարդարումը:

Ոստիկանությունն օգնության համար դիմել է Twitter-ի օգտատերերին՝ խնդրելով օգնել գտնել վանդալին և հրապարակելով պղծված արձանի լուսանկարը:

Նշվում է, որ հանցագործներին մինչև 150 հազար եվրո տուգանք է սպառնում մշակութային ժառանգությունը վնասելու համար:

Իսպանիայում 17-րդ դարի արձան են պղծել (լուսանկարներ)