Երգիչ Նիկոլայ Նոսկովը գլխուղեղի կաթված է տարել

13:18 • 13.08.18

Ռուսական «Парк Горького» խմբի հիմնադիր Ալեքսեյ Բելովը կոչ է արել աղոթել երաժիշտ Նիկոլայ Նոսկովի առողջության համար, որը գլխուղեղի կաթված է տարել։ Այդ մասին, ինչպես հայտնում է lenta.ru-ն, Բելովն ասել է լատվիական Baltkom ռադիոկայանի հետ զրույցում։ 


«Կոլյան հիմա շատ հիվանդ է, նա կաթված է տարել... Մենք բոլորին խնդրում ենք աղոթել նրա առողջության համար, և կաշխատենք անել ամեն բան, որպեսզի բժիշկները նրան կարողանան ոտքի կանգնեցնել»,- ասել է «Парк Горького» խմբի հիմնադիրը։


2017 թվականի մարտին հաղորդվել էր, որ Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Այդ ժամանակ գլխուղեղի կաթված տանելու մասին լուրերը երգչի ներկայացուցիչը հերքել էր։