Նոր հեռուստասերիալում Պուարոյին մարմնավորող Ջոն Մալկովիչը փոխել է լեգենդար հետախույզի տեսքը

11:22 • 14.08.18

Բրիտանացի գրող Ագաթա Քրիսթիի ստեղծած, թերևս, ամենահայտնի գրական հերոսը՝ հետախույզ Էրքյուլ Պուարոն, կինոյում ամենաշատ մարմնավորված կերպարներից է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այժմ այդ դերում հանդես է գալիս հոլիվուդյան գերաստղ Ջոն Մալկովիչը:

Պարբերականը նկատում է, որ BBC-ի՝ Պուարոյի մասին նոր հեռուստասերիալում նկարահանվող Մալկովիչը փոխել է լեգենդար հետախույզի տեսքը. Պուարոյի սևաթույր բեղերը դարձել են գրեթե ճերմակ: Բացի այդ, հետախույզը ձեռք է բերել մորուք:

Ընդհանուր առմամբ, Մալկովիչի կերտած կերպարն արտաքինի առումով էապես տարբերվում է Դևիդ Սուշեի, Ալբերտ Ֆինիի ու Պիտեր Ուստինովի «պուարոներից»:

72-ամյա Սուշեն հետախույզին մարմնավորած ամենահայտնի անձն է. նա այս կերպարում նկարահանվել է 24 տարի:

«Իմ հիշելով՝ Ագաթա Քրիսթին Պուարոյին երբեք չի նկարագրել մորուքով: Պուարոն հայտնի էր իր բեղերով և ոչ թե մորուքով: Կարծում եմ՝ սա այն հարցն է, որին դերասանները պետք է զգուշորեն մոտենան»,-նշել է Սուշեն:

 

Ջոն Մալկովիչ 

 

John Malkovich was pictured sporting a grey goatee while on location in Bexhill-on-Sea, East Sussex, for a BBC adaptation of Agatha Christie’s 1936 novel The ABC Murders 

 

Դևիդ Սուշե

 

Картинки по запросу david suchet poirot

 

Ալբերտ Ֆինի

 

Картинки по запросу Albert Finney  poirot

 

Պիտեր Ուստինով

 

Картинки по запросу peter ustinov poirot

Նոր հեռուստասերիալում Պուարոյին մարմնավորող Ջոն Մալկովիչը փոխել է լեգենդար հետախույզի տեսքը