Renaissance Foundation Armenia-ն և Quest Tour ընկերությունը հայտարարում են QUEST Saroyan 110 մրցույթը (տեսանյութ)
Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացման կապակցությամբ Renaissance Foundation Armenia-ն և Quest Tour ընկերությունը հայտարարում են QUEST Saroyan 110 մրցույթը։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
-Ֆեյսբուքյան հետևյալ հոլովակի տակ գրել «Ես խաղում եմ» մեկնաբանությունը մինչև օգոստոսի 25-ը։
-Կիսվել վիդեոն այս հաշթեգերով՝
#QuestSaroyan110
#SaroyanHouse
#SaroyanHousemuseum
#WilliamSaroyan
#Saroyan110
Մասնակցության հաստատում ստացած օգտատերերի համար կստեղծվի փակ խումբ, որտեղ օգոստոսի 27-ին, 28-ին և 29-ին կհրապարակվեն բանալի հարցեր։
Հարցերի պատասխանները կհուշեն այն վայրը, որտեղ թաքնված կլինի Սարոյանի գիրքը հատուկ կոդով։ 3 գրքերը գտնողների համար օգոստոսի 31-ին Սարոյանի կյանքի, գործունեության և ստեղծագործությունների հիման վրա կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողը կստանա 1 շաբաթյա ուղեգիր դեպի Միացյալ Նահանգներ՝ այցելելու մեծանուն ամերիկահայ գրողի տուն-թանգարանը։










