Փոլ Ուոքերի եղբայրները պատրաստ են կրկին փոխարինել հանգուցյալ եղբորը «Ֆորսաժում»

07:45 • 16.08.18

Հոլիվուդյան «Ֆորսաժ» (Fast and Furious) ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերի եղբայրները՝ Քալեբ և Քոդի Ուոքերները հայտարարել են, որ իրենք պատրաստ են իրենց հանգուցյալ եղբոր փոխարեն կատարել Բրայան Օ՛Քոնորի դերը ֆիլմաշարի նոր մասում, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի վաղ «Ֆորսաժի» պրոդյուսերներն արդեն խնդրել են եղբայրներին մասնակցել ֆիլմի նկարահանումներին՝ ֆիլմաշարի 7-րդ մասի պատրաստման աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Այն ժամանակ Քալեբ ու Քոդի Ուոքերներ նկարահանվել են որոշ դրվագներում, որից հետո թվային տեխնոլոգիաների միջոցով նրանց դեմքը փոխարինվել էր Փոլի դեմքով:

40-ամյա Քալեբ Ուոքերի խոսքով՝ ինքը հույս ունի փոքր դեր ստանալ՝ Փոլի մասին հիշատակը վառ պահելու և կրկին նկարահանումների ժամանակ օգնելու համար: Նա նաև նշել է, որ նկարահանումներին մասնակցելն իր «երազանքն է»:

30-ամյա Քոդի Ուոքերն իր հերթին ընգծել է, որ կհամաձայնվի մասնակցել ֆիլմի նկարահանումներին ու փոխարինել եղբորը միայն այն դեպքում, եթե այդ դրվագը «ճաշակով լինի»:

Փոլ Ուոքերի եղբայրները պատրաստ են կրկին փոխարինել հանգուցյալ եղբորը «Ֆորսաժում»