Սելենա Գոմեսն ավարտել է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները
Հանրահայտ երգչուհի Սելենա Գոմեսը վերջապես պատասխանել է իր երկրպագուներին վաղուց հուզող հարցին՝ նոր ալբոմի ձայնագրման մասին։
Ինչպես փոխանցում է Billboard պարբերականը, Instagram-ի իր հետևորդների հետ հերթական ուղիղ եթերով շփման ժամանակ Գոմեսը նշել է, որ արդեն ավարտել է նոր ալբոմի ձայնագրման աշխատանքները։
«Նոր ալբոմս կթողարկվի ավելի ուշ։ Ես այն արդեն ավարտել եմ», - նշել է երգչուհին։
Հիշեցնենք, որ իր վերջին ալբոմը՝ Revival-ը, Գոմեսը թողարկել է դեռևս 2015 թվականին։
Հայտնի է, որ նոր ալբոմում տեղ կգտնեն նոր ու, ինչպես Սելենան է կիսվել, «շատ անձնական» երգեր, որոնց վրա երիտասարդ աստղն աշխատել է շուրջ երկու տարի։










