Backstreet Boys-ի համերգի ժամանակ կառույցի փլուզման հետևանքով 14 մարդ է տուժել

11:26 • 19.08.18

ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի Թաքերվիլ քաղաքում հանրահայտ Backstreet Boys բոյբենդի համերգի ժամանակ ուժեղ քամին փլուզել է կառույցը, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել խմբի 14 երկրպագու:

Ինչպես հայտնում է nbcsandiego.com կայքը, քամու արագությունը եղել է մոտ 100 կմ/ժ:

Բոլոր տուժածներին դեպքի վայրում առաջին բուժօգնություն է տրամադրվել, ինչից հետո նրանք հոսպիտալացվել են:

Միջադեպի հետևանքով խմբի համերգը չեղարկվել է:

Backstreet Boys-ի համերգի ժամանակ կառույցի փլուզման հետևանքով 14 մարդ է տուժել