Հայտնի հայազգի գործարարի թանգարանն անվանել են Պորտուգալիայի լավագույն մշակութային կենտրոնը (լուսանկարներ)

23:21 • 19.08.18

Կալիֆոռնիայի հնագույն թերթերից մեկը հանդիսացող San Francisco Examiner-ը հոդված է հրապարակել Պորտուգալիայի տեսարժան վայրերի մասին՝ մայրաքաղաք Լիսաբոն այցելող ճանապարհորդներին առաջարկելով անպայման այցելել Գալուստ Գյուլբենկյանի թանգարան:




«Լիսաբոնում մշակութային վայրերի պակաս չկա, սակայն Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը կարելի է համարել լավագույնը դրանց շարքում: Ստամբուլում ծնված և Անգլիայում կրթություն ստացած հայը, որն ապրել է նաև Եգիպտոսում և Ֆրանսիայում, Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղափոխվել է Պորտուգալիա, որտեղ էլ բնակվել է մինչև կյանքի վերջը: Գյուլբենկյանը ոչ միայն նավթային ոլորտի ազդեցիկ գործարար է եղել, այլ նաև արվեստի գործերի հայտնի կոլեկցիոներ», -ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:



Ինչպես աղբյուրը նշում է, թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշը Գյուլբենկյանի ձեռք բերած հսկայական ծաղկամաններն են, որոնք պատկանել են չինական Ցին դինաստիային, ինչպես նաև տարբեր դարաշրջանների քանդակներ, որոնք ներկայում ցուցադրվում են թանգարանի այգում:



Բացի այդ, Գյուլբենկյանի թանգարանի ցուցանմուշների շարքում մեծ նշանակություն ունեցող գործերից է 1960-1970-ականների պորտուգալական փոփ-արվեստին նվիրված ցուցադրությունը:

Գալուստ Գյուլբենկյանը նաև խոշոր բարերար է եղել և չի մոռացել հայկական ծագման մասին: Նրա միջոցներով 1922-ին ի հիշատակ զոհված ծնողների Լոնդոնում կառուցվում է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին:

  

Հայտնի հայազգի գործարարի թանգարանն անվանել են Պորտուգալիայի լավագույն մշակութային կենտրոնը (լուսանկարներ)