Նիդերլանդներում փառատոնի ժամանակ պատահական լուսանկարներից պաշտպանվելու յուրօրինակ միջոց են գտել

22:58 • 20.08.18

Նիդերլանդներում Haarlem Culinair փառատոնի այն հյուրերին, որոնք չեն ցանկանում լուսանկարների մեջ հայտնվել, առաջարկել են կարմիր կետ դնել իրենց ճակատին: Այս մասին հայտնում է Tjournal-ը:

Նշվում է, որ կարմիր կետի բացակայությունն ընկալվել է որպես լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելու համաձայնություն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ խոհարարական փառատոնի կազմակերպիչները կպչուն թղթի վրա կարմիր կետ են բաժանել այդ մարդկանց: Բացի այդ, հնարավոր էր օգտվել կարմիր շրթներկից:

Հատկանշական է, որ միջոցառման 70 հազար մասնակիցներից ընդամենը երեքն են օգտվել այս առաջարկից:

Փառատոնի կազմակերպիչները պարզաբանել են, որ սա օգնում է իրենց հասկանալ՝ ում լուսանկարներն է կարելի հրապարակել համացանցում:

Նրանց խոսքով՝ նույն կանոնը կկիրառվի օգոստոսին անցկացվելիք մեկ այլ փառատոնի ժամանակ:

Նիդերլանդներում փառատոնի ժամանակ պատահական լուսանկարներից պաշտպանվելու յուրօրինակ միջոց են գտել