«Մեր երաժշտությունը երջանկացնում է մարդկանց». Կուստուրիցա

13:05 • 22.08.18

Սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան հայտնել է, որ իր երաժշտությունը երջանիկ է դարձնում մարդկանց: Կուստուրիցայի խոսքը մեջբերել է «РИА Новости»-ն:

«Մենք նվագում ենք 20 տարի: Չգիտեմ՝ որքան կնվագենք, սակայն ամեն անգամ, երբ նվագում ենք, ասես կրկես գա քաղաք: Ժամանակակից երաժշտությունը դեպրեսիվ է դարձնում մարդկանց, իսկ մեր երաժշտությունը՝ երջանիկ»,- ասել է Կուստուրիցան:

Կուստուրիցայի The No Smoking Orchestra խումբն արևմտյան ու արևելյան մշակույթների համադրություն է. այն միավորում է բալկանյան մոտիվները, ջազը, ֆոլկը, գնչուական երաժշտությունն ու հրեական հարսանեկան մեղեդիները:

Ինչպես արդեն հաղորդել էր Tert.am-ը, Կուստուրիցան իր The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի հետ համերգ կտա Ղրիմում: 

Ղրիմում երաժիշտները հանդես կգան նոր ծրագրով՝ ներկայացնելով «Corps Diplomatique» ալբոմը:

 

 

 

«Մեր երաժշտությունը երջանկացնում է մարդկանց». Կուստուրիցա