Իդրիս Էլբան հերքել է Ջեյմս Բոնդի դերում նկարահանվելու լուրը

15:47 • 22.08.18

Հայտնի բրիտանացի դերասան Իդրիս Էլբան, որը կարող էր դառնալ պատմության մեջ առաջին սևամորթ Ջեյմս Բոնդը, հայտարարել է, որ չի նկարահանվի գաղտնի գործակալի դերում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նախքան այս, տևական ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ հենց Էլբան է լինելու հաջորդ Ջեյմս Բոնդը:

Սակայն իր մասնակցությամբ նոր ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ լրագրողներին տված հարցազրույցում Էլբան վերջ է տվել Բոնդի դերի շուրջ բոլոր ենթադրություններին՝ հայտարարելով, որ նման բան չկա:

Հետաքրքրական է, որ Էլբայի երկրպագուները 2015թ. սկսած կոչ են անում ֆիլմի ստեղծողներին սևամորթ դերասանին նկարահանել գաղտնի գործակալի դերում:

Աղբյուրը հիշեցնում է, որ հայտնի ռեժիսոր Դենի Բոյլը երեկ հայտարարել է, որ չի նկարահանի Բոնդի մասին հաջորդ ֆիլմը:

 

 

Իդրիս Էլբան հերքել է Ջեյմս Բոնդի դերում նկարահանվելու լուրը