«Մեծ պայթյունի տեսության» հեղինակները հայտնել են սիթքոմի ավարտի մասին

06:09 • 23.08.18

«Մեծ պայթյունի տեսություն» հայտնի ամերիկյան սիթքոմը կավարտվի 2019 թվականին՝ 12-րդ եթերաշրջանից հետո, հաղորդում է Hollywood Reporter-ը:

Սերիալի պրոդյուսերական կազմը հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ու երկրպագուներին տարիներ շարունակ աջակցելու համար: «Մենք՝ դերասանները, սցենարի հեղինակներն ու նկարահանող խումբը, անչափ գնահատում ենք նրա (սերիալի-Tert.am) հաջողությունն ու ձգտում ենք ստեղծել վերջին եթերաշրջանն ու վերջին սերիաներն այնպիսին, ինչպիսին պետք են «Մեծ պայթյունի տեսությունն» իր լեգենդար ավարտին հասցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ սիթքոմի վերջին եթերաշրջանի ցուցադրությունը կսկսվի ընթացիկ տարվա աշնանը, իսկ վերջին սերիան կցուցադրվի 2019 թվականի մայիսին: Ընդհանուր առմամբ՝ սերիալը կունենա 279 էպիզոդ:

«Մեծ պայթյունի տեսությունն» ամերիկյան սիթքոմ է, որը պատմում է երկու երիտասարդ ֆիզիկոսի, նրանց հարևանուհու և ընկերների մասին: Այն առաջին անգամ ցուցադրել է CBS-ը 2007 թվականին: Սերիալը նկարահանում են Warner Bros. Television и Chuck Lorre Productions ընկերությունները:

2011 թվականին սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ «լավագուն դերասան» անվանակարգում: Բացի այդ, սիթքոմի հեղինակները բազմիցս արժանացել են «Էմմի» մրցանակի:

«Մեծ պայթյունի տեսության» հեղինակները հայտնել են սիթքոմի ավարտի մասին