Մասաչուսեթսում կանցկացվի 60-րդ հոբելյանական «Հայկական փառատոնը»
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի Սուրբ Մարկոս հայկական եկեղեցու տարածքում սեպտեմբերի 2-ին կանցկացվի «Հայկական փառատոն» խորագրով հոբելյանական տոնախմբությունը: Այս մասին տեղեկացնում է MassLive տեղի լրատվական կայքը:
«Մեր համայնքը շատ միահամուռ է. փոքր ծուխ լինելով հանդերձ` մենք ամեն միջոցառում իրականացնում ենք համագործակցելով՝ մեր եկեղեցու հանդեպ ունեցած սիրով: Եվ մեր փառատոնը դրա վառ օրինակն է», - աղբյուրը մեջբերում է ծխական խորհրդի անդամ Թալին Ջերմաքյանին:
Նշվում է, որ 60-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում հայկական երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգ կկայանա, պարային համարներ կցուցադրվեն, ինչպես նաև բոլոր ցանկացողներին կառաջարկեն համտեսել ավանդական հայկական խոհանոցի ուտեստները:










