Քևին Սփեյսին կրկին մեղարդվում է սեռական ոտնձգությունների մեջ

08:32 • 23.08.18

Լոս Անջելեսի դատախազությունը հայտարարել է, որ օսկարակիր դերասան Քևին Սփեյսին կրկին մեղադրվել է սեռական ոտնձգությունների մեջ, գրում է Life.ru-ն:

Դատախազության ներկայացուցիչ Գրեգ Ռիսլինգի խոսքով՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը նախօրեին դատախազությանն է հանձնել Սփեյսիի դեմ նոր մեղադրանքը, որն այժմ քննվում է:

Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե ով է մեղադրանք ներկայացրել Սփեյսիի դեմ:

Հիշեցնենք, որ դերասան Քևին Սփեյսիի շուրջ սկանդալը բորբոքվեց այն բանից հետո, երբ դերասան Էնթոնի Ռեփը հրապարակավ մեղադրեց Սփեյսիին 1986թ. իր դեմ սեռական ոտնձգություններ կատարելու համար: Հայտնի է, որ Սփեյսին այդ ժամանակ եղել է 25, իսկ տուժողը՝ 14 տարեկան: Դրան ի պատասխան հոլիվուդյան դերասանը ներողություն էր խնդրել ու խոստովանել, որ ինքը միասեռական է:

Քևին Սփեյսին կրկին մեղարդվում է սեռական ոտնձգությունների մեջ