Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ներքին համաձայնության են եկել երեխաների խնամակալության իրավունքի հարցում
Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հրապարակայնորեն իրար մեղադրելուց հետո, ի վերջո կարողացել են ներքին համաձայնության գալ վեց երեխաների խնամակալության իրավունքի հարցի շուրջ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ջոլին այժմ ավելի մեղմ դիրքորոշում ունի և ցանկանում է Փիթի հետ ամուսնալուծությանը քաղաքակիրթ ավարտ տալ:
Հայտնի է, որ վերջերս Ջոլին իր փաստաբանի միջոցով նախկին ամուսնուն մեղադրել էր 2016թ. սեպտեմբերին իրենց բաժանությունից հետո երեխաների խնամքի համար «աննշան» գումար հատկացնելու համար: Մինչդեռ Փիթը հակադարձել էր՝ հայտարարելով, որ այս ընթացքում Ջոլիին ավելի քան 1.3 մլն դոլար է վճարել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ջոլին ցանկանում է խնամակալության միանձնյա իրավունք ստանալ, մինչդեռ Փիթը պայքարում է իրավունքը Ջոլիի հետ կիսելու համար:
Հիշեցնենք, որ Փիթն ու Ջոլին ունեն 6 երեխա, որից 3-ը որդեգիր են:












