Համացանցում է հայտնվել Եվգենի Պետրոսյանի ու նրա հղի սիրուհու տեսանյութը. լրատվամիջոցներ

16:20 • 23.08.18

Հայտնի երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը դարձել է վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, որը լուսաբանել է նաև ռուսական «Թող խոսեն» հայտնի թոք շոուն:

Հաղորդման ժամանակ ցուցադրվել են բացառիկ կադրեր, որոնցում պատկերված է Պետրոսյանը՝ իր ենթադրյալ սիրուհու հետ, որը, ինչպես երևում է, հղի է: Ֆիքսված կադրերում երևում է երիտասարդ աղջկա կլորիկացած փորիկը: Հայտնի է, որ տեսանյութն արվել է գարնանը:

Հաղորդման հյուրերը կարծիք են հայտնել, որ Պետրոսյանը Ստեպանենկոյին դավաճանել է իր 28-ամյա օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ: Նրանք ենթադրել են, որ հենց դա է պատճառը, որ կինը խիստ վիրավորված է ու դատարանից պահանջում է Պետրոսյանի հետ ձեռք բերված համատեղ ունեցվածքի մեծ մասն իրեն տալ:

«Միայն վիրավորված կինը կարող է վրեժ լուծել»,-նշել է ներկաներից մեկը:

 

 

Այդ հատվածը կարող եք դիտել 7 րոպե 20 վայրկյանից. 

 

Համացանցում է հայտնվել Եվգենի Պետրոսյանի ու նրա հղի սիրուհու տեսանյութը. լրատվամիջոցներ