Մերձմոսկովյան շրջանում կանցկացվի «Շավարշի աստղ» մարզական փառատոնը

11:40 • 23.08.18

Մերձմոսկովյան շրջանում՝ Կրասնոգորսկում, օգոստոսի 25-ին կկայանա «Շավարշի աստղ» մարզական փառատոնը, որին կմասնակցի լեգենդար հայ լողորդ Շավարշ Կարապետյանը:

Ինչպես նշում է krasnogorskonline.ru կայքը, փառատոնը կանցկացվի մարզական-առողջարանային կենտրոնում, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա մասնակցելու տարատեսակ մարզաձևերի մրցումներին, վարպետության դասերին, ինչպես նաև մրցանակներ կստանա:

Հատկանշական է, որ միջոցառման մասնակիցներն ու հյուրերը կկարողանան շփվել ջրասուզալող սպորտաձևում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, ինչպես նաև 1974թ. Երևանյանհ լճում տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ տասնյակ մարդկանց ջրից դուրս բերելու ու նրանց փրկելու հերոսության շնորհիվ հայտնի Շավարշ Կարապետյանի հետ:

 

 

Մերձմոսկովյան շրջանում կանցկացվի «Շավարշի աստղ» մարզական փառատոնը