Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հանգիստը Հայաստանում (լուսանկարներ)

13:39 • 24.08.18

Ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր, պրոդյուսեր և դերասան Սարիկ Անդրեասյանը մի քանի օր հանգստացել է Հայաստանում և սոցցանցերում կիսվել իր տպավորություններով:

«Երկրաշարժ» ֆիլմի ռեժիսոր Անդրեասյանը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում՝ ցույց տալով իր հարազատ եղբայրներին:

«Այս մեկը՝ կենտրոնում, որ նման է հայ Ուկուպնիկին, Արտաշեսն է: Նա ամենաավագն է: 40 տարեկան է, սակայն խոսակցություններ կան, որ իրականում մոտ 68 տարեկան է: Աջից Ղևոնդն է: Նա միջնեկ եղբայրս է և ամենալավն է խորոված անում ու գովազդում իմ ֆիլմերը: Ձախից Բենիսիո Դել Տորոն է): Մենք նաև հարազատ քույր ունենք (Սիմոնա) և ոչ հարազատ քույր (Անահիտ), ինչպես նաև՝ ոչ հարազատ եղբայր (Արսեն)»,- իր ընտանիքի մասին պատմել է Անդրեասյանը:


Картинки по запросу Для тех кто не знает! Нас три родных брата! Тот, что по центру, похожий

Ռեժիսորն Instagram-ի իր էջում հրապարակել է նաև Հայաստանում ապրող իր մոր ու բարեկամների հետ լուսանկարները:

Անդրեասյանը նաև պատմել է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին: Ռեժիսորի խոսքով՝ իրենից առգրավել են հոր պատրաստած բալի և հաղարջի գինին՝ ընդհանուր առմամբ չորս շիշ:

Արդեն Մոսկվայում Անդրեասյանը լուսանկար է հրապարակել չորս երեխաների հետ՝ մակագրելով այն «300 армянцев»:

 

 

  

 

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հանգիստը Հայաստանում (լուսանկարներ)