Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմի պրեմիերան հետաձգվել է
007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ ֆիլմի պրեմիերան նախատեսվածից ուշ կլինի: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Ի սկզբանե նախատեսվում էր, որ բրիտանացի գաղտնի գործակալի մասին պատմող նոր ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ Մեծ Բրիտանիայում՝ հոկտեմբերի 25-ին, սակայն այժմ այն կարող է հետաձգվել մինչև 2020 թվականի վերջը:
Ընդ որում`պարբերականի աղբյուրներն ընդգծել են, որ ֆիլմի պրեմիերայի հետաձգման մասին խոսակցությունները սկսվել էին շրջանառվել դեռ մինչ ռեժիսոր Դենի Բոյլի՝ ֆիլմի ստեղծագործական թիմից հեռանալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլը, ով պատրաստվում էր 25-րդ անգամ ստանձնել 007 գործակալի մասին ֆիլմի նկարահանումը, հրաժարվել է հաջորդ ֆիլմի նկարահանումներից՝ իր որոշումը պատճառաբանելով «ստեղծագործական տարբերություններով»:










