«ԿինոՊոիսկ»-ը մեռած դերասանների շարքին է դասել Թոմ Հարդիին ու այլ աստղերի

16:04 • 24.08.18

Օգոստոսի 22-ին ռուսական «ԿինոՊոիսկ» կայքի օգտատերերի ուշադրությունը գրավել է այն տարօրինակ հանգամանքը, որ մի շարք ողջ դերասանների մասին էջերում նշված է, որ նրանք մահացած են:

Ինչպես նշում է euromag.ru-ն, մահվան մասին կեղծ լուրերը հայտնվել են Թոմ Հարդիի, Ջոնի Դեփի, Անջելինա Ջոլիի, Ռասել Քրոուի, Լեոնարդո դի Կապրիոյի և այլ հայտնի դերասանների մասին էջերում:

Հատկանշական է, որ նրանց մահվան հստակ ամսաթիվը չի նշվել, փոխարենը գրված է եղել միայն «Ճապոնական կայսրություն»: Սխալը տարածվել է միայն «ԿինոՊոիսկ»-ի հավելվածում։ 

«ԿինոՊոիսկ» կայքը տեղեկություն է տալիս ֆիլմերի, սերիալների, դերասանների և այլ կինոգործիչների մասին։ Կայքը նաև սոցիալական ցանցի հնարավորություններ ունի։ 

«ԿինոՊոիսկ»-ը մեռած դերասանների շարքին է դասել Թոմ Հարդիին ու այլ աստղերի