«Գալակտիկայի պահապանների» հեղինակները դադարեցրել են ֆիլմի 3-րդ մասի ստեղծման աշխատանքները

16:22 • 25.08.18

The Walt Disney Studios ընկերությունը և Marvel Studios ստուդիան դադարեցրել են Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասի ստեղծման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ ֆիլմի ստեղծողները մտադիր էին սկսել ֆիլմի նկարահանումները 2019 թվականի հունվարին կամ փետրվարին, սակայն ռեժիսոր Ջեյմս Գանին հեռացնելուց հետո ընկերությունը չի կարողացել փոխարինող գտնել ու արձակել է նկարահանող խումբը:

«Ֆիլմի թողարկումը հետաձգվել է: Disney-ը երբեք չի հստակեցրել ֆիլմի երրորդ մասի թողարկման ամսաթիվը», - նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ The Walt Disney Studios ամերիկյան ընկերությունը խզել է հարաբերությունները «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Գանի հետ՝ Twitter սոցցանցում մի շարք «վիրավորական» գրառումների համար, որոնք նա արել է դեռ մինչ ստուդիայի հետ պայմանագիր կնքելը:

Այնուհետև «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի դերասանները ռեժիսոր Ջեյմս Գանին աջակցող բաց նամակ են հղել՝ վերջինիս աշխատանքից հեռացման կապակցությամբ: Բաց նամակն Instagram-ի իր էջում հրապարակել է ֆիլմի գլխավոր հերոս Քրիս Պրատը:

«Գալակտիկայի պահապանների» հեղինակները դադարեցրել են ֆիլմի 3-րդ մասի ստեղծման աշխատանքները