Երկրորդը՝ Բելուչիից հետո. ֆրանսիացի դերասան Վենսան Կասելն ամուսնացել է 21-ամյա մոդելի հետ (լուսանկարներ)

10:47 • 25.08.18

Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելն ամուսնացել է։ 51-ամյա դերասանի ընտրյալը 21-ամյա մոդել Թինա Կունակին է, գրում է gazeta.ru-ն։


Սիրահարներն իրենց ամուսնությունը կնքել են ֆրանսիական Բիդար քաղաքի քաղաքապետարանում։ Այդ մասին է վկայում Instagram-ի իր էջում դերասանի հրապարակած լուսանկարը՝ «Այո՛» մակագրությամբ, որն ուղեկցվել է ամսաթվի նշմամբ ու մատանու և սրտի պատկերով էմոձիներով։


Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում մոդելը պատմել էր, որ միանգամից չի պատասխանել դերասանի ամուսնության առաջարկին, քանի որ նման առաջարկն իր համար «բոլորովին անսպասելի» էր։


Վենսան Կասելն ու Թինա Կունակին սկսել են հանդիպել 2015 թվականից՝ նրանք ծանոթացել են Իբիցայում հանգստի ժամանակ։ Նրանց հետ չի կանգնեցրել անգամ տարիքային մեծ տարբերությունը՝ 30 տարի։


Նշենք, որ 18 տարի Վենսան Կասելն ամուսնացած է եղել աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ իտալացի հանրահայտ դերասանուհի Մոնիկա Բելուչիի հետ։ Նրանք ունեն 2 դուստր, բաժանվել են 2013 թվականին։

 

Картинки по запросу Венсан Кассель женился

Картинки по запросу Венсан Кассель женился

Картинки по запросу Венсан Кассель женился

Картинки по запросу Венсан Кассель женился

Картинки по запросу Венсан Кассель женился

 

Մոնիկա Բելուչին ու Վենսան Կասելը 

Похожее изображение

 

 

Երկրորդը՝ Բելուչիից հետո. ֆրանսիացի դերասան Վենսան Կասելն ամուսնացել է 21-ամյա մոդելի հետ (լուսանկարներ)