Կյանքը Խորհրդային Միությունում՝ լավագույն լուսանկարիչների աշխատանքներում (լուսանկարներ)

09:11 • 25.08.18

Մեզնից շատերը կարոտով են հիշում խորհրդային ժամանակները և հաճախ դիտում այն ֆիլմերը, որոնք մենք այնքան սիրում էինք դեռ մանկության տարիներին:

Այս ֆիլմերը դիտելիս մենք վերհիշում ենք ոչ միայն դրանց սյուժեն, այլ նաև՝ այն ամենը, ինչ կապված է ֆիլմերի հետ՝ ընտանեկան տոները, ջերմ հավաքույթները և մտերմիկ զրույցները:

Բարեբախտաբար, խորհրդային տարիներից մնացել են ոչ միայն սիրված ֆիլմեր, այլ նաև՝ վառ և խոսուն լուսանկարներ, որոնք պատկերավոր ներկայացնում են անցյալը և վերակենդանացնում այն մեր հիշողության մեջ:

Big Picture-ը ֆոտոշարք է կազմել և լավագույն լուսանկարիչների աշխատանքների միջոցով ներկայացրել կյանքը Խորհրդային Միությունում:

 



«Վարսահարդարների մրցույթ Մոսկվայում», 1975 թ., լուսանկարիչ՝ Իգոր Գավրիլով

 

«Արենայում Յուրի Նիկուլինն է», Մոսկվա, «Ցվետնոյ Բուլվար» կրկես, 1974 թ., Ալեքսանդր Աբազա

 

«Կիևի №6 բալետի ուսումնարան» շարքից, 1970 թ., Վիտալի Հարությունով

 

«Սպորտային նախշ», 1959 թ., Լև Բորոդուլին

 

«Ես այսպիսի բնավորություն ունեմ», 1969 թ., Դմիտրի Վոզդվիժենսկի և Նինա Սվիրիդովա

 

«Զինվոր», 1973 թ., Վլադիմիր Վյատկին

 

Պուշկինի հրապարակ, Մոսկվա, 1940 թ., Նաում Գրանովսկի

 

«Առավոտը լողափում», Բաշկորտոստան, 1978 թ., Ալեքսանդր Գրաշչենկով

 

«Անձնակազմ», Մոսկվա, 1980 թ., Յուրի Աբրամոչկին