Լրատվամիջոցները հայտնել են Սոֆյա Ռոտարույի շտապ հոսպիտալացման մասին. երգչուհու համերգային տնօրենը տեղեկությունը չի հաստատել
Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոֆյա Ռոտարուն, որի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է կորպորատիվ ելույթի ժամանակ: Այս մասին գրում է Ufa1.ru կայքը՝ հավելելով, որ այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Հաղորդվում է, որ Ռոտարուն գիտակից վիճակում է, մինչդեռ հիվանդանոցի անձնակազմին արգելվել է որևէ մեկնաբանություն տալ աստղի առողջության վերաբերյալ:
Սակայն Ռոտարույի համերգային տնօրեն Սերգեյ Լավրովը չի հաստատել հոսպիտալացման լուրը: Նա նշել է, որ երգչուհու հետ ամեն ինչ կարգին է, և որ նա ճնշման հետ կապված խնդիրներ է ունեցել:
«Դա սուտ է, նա վերակենդանացման բաժանմունքում չի եղել: Նրա ճնշումը մի քիչ բարձրացել էր, ու բժիշկներն օգնել են կարգավորել այն: Այժմ Ռոտարուն մեկնել է Մոսկվա»,-ասել է Լավրովը:










