«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանից կադրեր են ցուցադրել (տեսանյութ)

12:57 • 27.08.18

Ամերիկյան HBO հեռուստաընկերությունը նոր տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է այն նախագծերը, որոնցով ընկերությունը զբաղվելու է 2019 թվականին, դրանց թվում է եղել նաև «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալը, հայտնում է cnet.com-ը։


Եզրափակիչ եթերաշրջանի առաջին կադրերը կարելի է դիտել տեսանյութի 1:10 րոպեից։


Նշենք, որ հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտված են։ Նախատեսվում է, որ այն եթեր է դուրս գալու 2019 թվականին։


«Գահերի խաղը» սերիալի ստեղծողները հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանից կադրեր են ցուցադրել (տեսանյութ)