Հրապարակվել է սիրիական հակամարտության մասին պատմող «Մասնավոր պատերազմ» ֆիլմի թրեյլերը

23:13 • 28.08.18

Համացանցում հրապարակվել է «Մասնավոր պատերազմ» ֆիլմի թրեյլերը, որի արտադրությամբ զբաղվում է Aviron Pictures ընկերությունը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ռազմական թղթակից Մերի Քոլվինի իրական պատմությունը: Նա ռեպորտաժներ է պատրաստել Sunday Times թերթի համար:

Թղթակիցը մեկնել է քաղաքացիական պատերազմի կիզակետում գտնվող սիրիական Հոմս քաղաք: Նա պատերազմական գոտի է մեկնել լուսանկարիչ Փոլ Քոնրոյի հետ:   

Քոլվինն աշխարհում ամենահայտնի ռազմական թղթակիցներից մեկն էր: Պատերազմի թեժ կետերից մեկն այցելելու ժամանակ նա կորցրել է աչքը: 2012-ին նա մահացել է Հոմսի պաշարման ժամանակ:

Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորում են Ռոզամունդ Փայքը, Սթենլի Տուչին, Ջեյմի Դորնանը և Թոմ Հոլանդերը: Ֆիլմի ռեժիսորն է Մեթյու Հայնեմանը: Պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 2-ին:

 

 

 

Հրապարակվել է սիրիական հակամարտության մասին պատմող «Մասնավոր պատերազմ» ֆիլմի թրեյլերը