ԶԼՄ-ներ. Դարպասապահ Օբլակը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ
Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է «AS»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 25-ամյա սլովենացի դարպասապահը հիասթափվել է իսպանական թիմի ղեկավարությունից, ովքեր հրաժարվում էին նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել դեռ նախորդ տարի:
Բացի դա, ակումբը խախտել է նաև Օբլակի հետ մի շարք այլ պայմանավորվածություններ:
Օբլակի և «Աթլետիկոյի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Սլովենացու հրաժարագինը 100 մլն եվրո է կազմում:
Ավելի վաղ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված էին «Չելսին» և ՊՍԺ-ը, բայց արդյունքում երկու թիմն էլ այլ դարպասապահների ձեռք բերեց:
25-ամյա Օբլակն «Աթլետիկո» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2014 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա Իսպանիայի առաջնության երկու հանդիպման է մասնակցել, որոնցում մեկ գնդակ է բաց թողել:










