Էդի Մերֆին պատրաստվում է տասներորդ անգամ հայր դառնալ
Հոլիվուդյան դերասան Էդի Մերֆին պատրաստվում է տասներորդ անգամ հայր դառնալ: Ինչպես հաղորդում է People-ը՝ Մերֆիի և նրա ընկերուհու՝ Փեյջ Բութչերի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա դեկտեմբերին:
Հոլիվուդյան կատակերգությունների 57-ամյա աստղը և 39-ամյա սուպերմոդել Փեյջ Բութչերը հանդիպում են վեց տարի և միասին դաստիարակում են 2-ամյա դստերը՝ Իզի Ունա Մերֆիին, սակայն եթե սա Բութչերի երկրորդ երեխան է լինելու, ապա Մերֆին պատրաստվում է հայր դառնալ արդեն տասներորդ անգամ:
Մերֆին ևս ութ երեխա ունի տարբեր կանանցից: Նրա ավագ որդին՝ Էրիկը, 29 տարեկան է: Հինգ երեխա դերասանին պարգևել է նախկին կինը՝ Նիկոլը: Եվս երեք երեխա Մերֆին ունի տարբեր կանանցից՝ այդ թվում նաև Spice Girls խմբի անդամ Մելանի Բրաունից:










