Բրիտանացի ոստիկանը դարձել է համացանցի աստղ՝ Թոմ Հարդիին նման լինելու շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ)

12:28 • 30.08.18

Վերջերս համացանցում տեսանյութ է հրապարակվել, որն անմիջապես հայտնվել է օգտատերերի, մասնավորապես՝ անգլիացի դերասան Թոմ Հարդիի երկրպագուների ուշադրության կենտրոնում:

Տեսանյութում ներկայացվում է Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանության աշխատակցի պարը. Թոմ Հարդիին նման տղամարդը ժպտալով պարում ու խոսում է, թեյ խմում, իսկ վերջում սկսում է ծիծաղել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տղամարդու անունը և տարիքն անհայտ են: Հայտնի է միայն, որ տեսանյութը նկարահանվել է նրա աշխատավայրում:

Զվարճալի տեսանյութը տասնյակ հազարավոր դիտումներ ու հարյուրավոր մեկնաբանություններ է հավաքել. համացանցի օգտատերերը միաձայն նշել են, որ գեղեցիկ ոստիկանը Թոմ Հարդիի «նմանակն» է:

«Ե՞րբ է Թոմ Հարդին սկսել աշխատել Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունում», - տեսանյութը մեկնաբանել է օգտատերերից մեկը:

«Աստված իմ: Նա պետք է ձերբակալի և զննի ինձ», - գրել է մեկ այլ օգտատեր:

 

 

 

  

Բրիտանացի ոստիկանը դարձել է համացանցի աստղ՝ Թոմ Հարդիին նման լինելու շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ)