Հայտնիները՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնի կարմիր գորգին (ֆոտոշարք)

10:00 • 30.08.18

Ֆիամետա Չակոնա

 

Իտալական Լիդո կղզում բացվել է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը: Փառատոնը բացել է ամերիկացի ռեժիսոր Դեմյեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» ֆիլմը, որը պատմում է դեպի Լուսին առաջին ուղևորության և այն մասին, թե ինչ գնով է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը հասել դրան: Արմսթրոնգին մարմնավորել է Ռայան Գոսլինգը։


Ֆիլմի պրեմիերային մասնակցել են բազմաթվ հայտնիներ և անցել կարմիր գորգով, գրում է lenta.ru-ն՝ ներկայացնելով ուշագրավ ֆոտոշարք։ 


Կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցում է 21 ֆիլմ, իսկ միջազգային ժյուրին գլխավորում է մեքսիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Գիլյերմո Դել Տորոն: Բացի Դել Տորոյից՝ մրցույթի ժյուրիի կազմում են դերասանուհի Նաոմի Ուոթսը, դերասան և ռեժիսոր Կրիստոֆ Վալցը, ռեժիսոր, դերասան և սցենարիստ Տայկա Վայտիտին, ռեժիսոր և սցենարիստ Պաոլո Ջենովեզեն, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մալգոժատա Շումովսկայան և այլք:


Կինոփառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 8-ը:


Վենետիկի կինոփառատոնն աշխարհի ամենահին միջազգային կինոփառատոնն է, որն անցկացվում է ամեն տարվա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ Լիդո կղզում: Առաջին անգամ այն անցկացվել է 1932 թվականի օգոստոսի 6-21-ը՝ որպես կինեմատոգրաֆիկ արվեստի ցուցահանդես (Esposizione d'Arte), որը եղել է Վենետիկի բիենալեի մի մասը:

 

Լոտի Մոս

 

Лотти Мосс
 

Իզաբել Գուլար

Изабель Гулар

Նաոմի Ուոթս

Наоми Уотс

Բարբարա Փալվին

Барбара Палвин

Քրիստոֆեր Վալց

Кристофер Вальц

Ջորջինա Ռոդրիգեզ

Джорджина Родригез

Սառա Սամպայո

Сара Сампайо

 

Միկելե Ռիոնդինո և Եվա Նեստորի

Микеле Риондино и Ева Нестори

 

 

 

Հայտնիները՝ Վենետիկի 75-րդ կինոփառատոնի կարմիր գորգին (ֆոտոշարք)